Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը ճապոնացիներին չինացիներ է անվանել
Աշխարհում
11:25 13/07/2021
Աշխարհ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը ճապոնացիներին չինացիներ է անվանել

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը շփոթել է ճապոնացիներին չինացիների հետ: 

«Մեր ընդհանուր նպատակն է խաղերն անվտանգ անցկացնել բոլորի համար՝ մարզիկների, պատվիրակությունների անդամների և, ամենակարևորը, չինացիների համար ... Ճապոնիայի քաղաքացիների», - ասել է նա՝ Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է Ria-ն։

Հիշեցնենք, որ Օլիմպիադան մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով, իսկ այժմ այն կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Սրանք ամենամեծ խաղերն են լինելու՝ սպորտի տեսակների (33) և կատեգորիաների (339) թվով:

Մոտ 19 հազար մարզիկ կգա Ճապոնիա, իսկ ուղեկցող անձանց թիվը կկրճատվի՝ հասնելով 41 հազարի:
Օտարերկրյա երկրպագուներին մուտքը Տոկիո չի թույլատրվի: Ընդամենը 26 մրցաշար կանցկացվի հանդիսատեսով (սահմանափակ թվով), 724-ը՝ դատարկ տրիբունայով:

Placeholder
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը ճապոնացիներին չինացիներ է անվանել