Բելառուսը չեղյալ է հայտարարում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ինքնամեկուսացումը
Առողջություն
19:25 15/07/2021
Աշխարհ

Բելառուսը չեղյալ է հայտարարում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ինքնամեկուսացումը

Բելառուսի Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել չեղարկել ինքնամեկուսացումը նրանց համար, որոնք ունեն COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ հուլիսի 15-ի դրությամբ, Բելառուսում ընդհանուր վարակվածների թիվը կազմում է  431 112 մարդ։ 

Ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ կորոնավիրուսից մահացել է 3.297 մարդ, թեստավորվել է՝ 7,038,070 մարդ։ 

Հուլիսի 13-ի դրությամբ, Բելառուսում պատվաստվել է 699 հազար 141 մարդ, իսկ ամբողջությամբ պատվաստվել է  369,272 քաղաքացի։

Placeholder
Բելառուսը չեղյալ է հայտարարում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ինքնամեկուսացումը