Ուկրաինայի «Գորշ կարդինալ». Ի՞նչ է մտածել Ավակովը հրաժարականից հետո
Քաղաքական
15:44 15/07/2021
Հայաստան

Ուկրաինայի «Գորշ կարդինալ». Ի՞նչ է մտածել Ավակովը հրաժարականից հետո

Ուկրաինայում այդքան ազդեցիկ ՆԳ նախարար Արսեն Ավակովը լքում է իր պաշտոնն՝ առանց որևէ պատճառաբանության: Ուկրաինացի քաղաքական գործիչներն ու օլիգարխներն այժմ մտածում են, թե ով է փոխարինելու «Գորշ կարդինալ»-ին, և արդյո՞ք նրա պաշտոնանկությունը կնշանակի կարիերայի ավարտ: Ուկրաինայում կադրային փոփոխությունների մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անսպասելի հեռացում

Պաշտոնաթողությունից մեկ օր առաջ Ավակովը Twitter- ում տեղադրել է  Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջորջ Քենթի հետ լուսանկար,որտեղ քաղաքական գործիչները ժպտում են ընկերաբար։

«Ես հանդիպել եմ իմ լավ ընկերոջ հետ», - մեկնաբանել էր նկարը Ավակովը:

Աշխատանքից ազատվելու ոչ մի ակնարկ անգամ չկար, ընդհակառակը՝ նախարարը ծրագրեր էր մշակում։

Հաջորդ օրը սոցիալական ցանցերում հայտնվեց հրաժարականի մասին գրառում. «Շնորհակալություն ՆԳՆ թիմին, յուրաքանչյուր սպային և շարքայինին համատեղ տարիների աշխատանքի տարիների համար»։

Գերագույն Ռադան հաստատել է Ավակովի որոշումը, իսկ նախագահն արդեն առաջարկել է նոր թեկնածու՝ Ժողովրդական պատգամավոր և իրավապահ գործունեության հարցերով կոմիտեի ղեկավար Դենիս Մոնաստիրսկուն:

Ավակովի հնարավոր փոխարինողի մասին քիչ բան է հայտնի։ Նա 41 տարեկան է, ծնվել է Խմելնիցկում, կրթությամբ իրավաբան է: Գերագույն Ռադա է անցել «Ժողովրդի ծառա» կուսակցությունից, Ընդ որում, նրան համարում էին Ավակովի հովանավորը։ Բայց շուտով նրանց տեսակետները շեղվել են: Մոնաստիրսկին քննադատել է ՆԳ նախարարին լրագրողի՝ Պավել Շերեմետի սպանության գործի հետաքննության դանդաղաշարժության համար: Պատգամավորին հաճախ են տեսել նախագահի գրասենյակում, իսկ խորհրդարանում նա առաջ էր տանում պետության ղեկավարի օրենսդրական նախաձեռնությունները։

Զելենսկու մրցակիցը

Պաշտոնանկության հիմնական վարկածը. նախագահին զայրացրել է Ավակովի ամերիկացի փաստաբանի հետ հանդիպումը:

Ջորջ Քենթը ժամանել Է Կիև, որպեսզի ժամանակավորապես փոխարինի Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինին։ Նա պետք է օգնի Ջո Բայդենին նախապատրաստվել հուլիսի վերջին Զելենսկու այցին։

Ավակովը նախագահից շուտ է հանդիպել ամերիկացու հետ։ Կարծես թե՝ ցույց տալով, թե ով է գլխավոր գործիչը քաղաքական բեմում։ Եվս մեկ վարկած՝ նախարարին աշխատանքից ազատելու մասին խնդրել է ինքը՝ Քենթը։ Ամերիկացին աշխատել է Ուկրաինայում, ծանոթ է կառավարման համակարգին և ցանկանում է նվազեցնել օլիգարխների ազդեցությունը քաղաքականության վրա։ Պետդեպարտամենտը կարծում է, որ նա արգելակում է Զելենսկու հակակոռուպցիոն բարեփոխումները։ Բայց ամենատարածված կարծիքն այն է, որ Ավակովը հեռացել է 2024 թվականի ընտրություններում Զելենսկու հետ մրցելու համար։

Նախարարը երբեք չի թաքցրել իր քաղաքական հավակնությունները: Մի քանի տարի առաջ անգամ ուկրաինացի քաղաքական գործիչները լրջորեն քննարկում էին նրա հնարավոր նշանակումը վարչապետի պաշտոնում: Դա տեղի չունեցավ, բայց նրա քաղաքական կշիռը, միևնույն է, մեծացավ։
Չնայած գուցե Ավակովը հոգնել է պատասխանատվությունից  և ցանկանում է հանգիստ կյանք:

Խարկովի քաղաքապետի պաշտոնը (ծնունդով այնտեղի է), նրան կապահովեր հանգիստ նախաթոշակային կյանք:

Placeholder
Ուկրաինայի «Գորշ կարդինալ». Ի՞նչ է մտածել Ավակովը հրաժարականից հետո