Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս օկուպանտ կապիտուլյանտների հետ մեր ապագան միայն գերությունն է. Ասպրամ Կրպեյան
«Այն, ինչ կատարվում է Հայաստանում, իրավական գործընթացների հետ որևէ առնչություն չունի, քաղաքական բիրտ հետապնդումների մի գործընթաց է, որը նպատակ ունի ևս մեկ անգամ նսեմացնել հայ մարդու արժանապատվությունն իր հայրենիքում, իր հողի վրա»,- «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին ասաց Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։
Նա նշեց, որ երկու ամսից ավելի է ադրբեջանական 1000-ից ավելի զինվորներ օկուպացրել են ՀՀ սուվերեն տարածքը Սյունիքի հատվածում, շարունակում են սպանել ու գերեվարել հայ զինծառայողների, ում հրամայվել է զենք չկիրառել։
«Փոխանակ պատկան մարմինները զբաղվեն բանակի առջև առկա խնդիրների լուծմամբ, նրանք գետնին են պառկեցնում Գեղամ Նազարյանին։ Ցավալի լուր է, քանի որ մեր գաղափարական ընկերների շրջանում խոստում կար՝ ամեն բան անել, որ մարդկանց, որոնք ամեն բան կորցրեցին այս 44-օրյա պատերազմի ընթացքում, վերադարձնենք արժանապատիվ սգալու իրավունքը։ Դա էին իրենցից խլել։
Ցավում եմ, որ այսօր այս իրականությունն ունենք, որևէ բարոյական ծիրի մեջ չի տեղավորվում»,- նշեշ Ասպրամ Կրպեյանը։
Նա ընդգծեց՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, որևէ առնչություն չունի ժողովորդավարության հետ. «Սա հայ մարդուն իր հայրենիքում նսեմացնելու, նվաստացնելու, հայ մարդուն հայրենազրկելու մի մեծ ծրագրի իրականացում է»։
Ա.Կրպեյանի խոսքով, թշնամին գալիս է վճռական, գալիս է ողջ հայկական պետականության հետևից, գալիս է վերացնելու, բնաջնջելու հայկական մշակույթը, հայկական պետականությունը։
«Այս օկուպանտ կապիտուլյանտների հետ մեր ապագան միայն գերությունն է իր լայն մեկնությամբ»,- ասաց նա։





