Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշումն իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված. Դավիթ Հարությունյան
«ՄԵզ համար ամենևին անակնկալ չէր, եզրափակիչ խոսքումս հայտարարել եմ այդ մասին, որովհետև ակնհայտ էր, թե պրոցեսն ինչպես է վարվում»,- ՍԴ որոշումից հետո լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
Նա ընդգծեց՝ որոշումն իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել էին ու քննել նույն նիստում։
ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։