Աշխարհի Գավաթ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին
Սպորտ
22:21 18/07/2021
Հայաստան

Աշխարհի Գավաթ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին

Հուլիսի 18-ին կայացել են շախմատի աշխարհի գավաթի 3-րդ շրջանի առաջին պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը առավելության է հասել Ադրբեջանի առաջատար և աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ Շահրիրյար Մամեդյարովի նկատմամբ: Մամեդյարովը պարտությունն ընդունել է 29-րդ քայլում:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ուժեղագույն շախմատիստուհի Դինարա Սադվոկասովայի հետ:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հուլիսի 19-ին կկայանան 3-րդ շրջանի պատասխան պարտիաները:

 

Placeholder
Աշխարհի Գավաթ. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ադրբեջանցի Մամեդյարովին