Այն շոուն, որը կատարվում է Հյուսիսային պողոտայում, իմունականխարգելման հետ որևէ աղերս չունի. Գրիգոր Գրիգորյան
Առողջություն
16:24 19/07/2021
Հայաստան

Այն շոուն, որը կատարվում է Հյուսիսային պողոտայում, իմունականխարգելման հետ որևէ աղերս չունի. Գրիգոր Գրիգորյան

«Ցանկացած պատվաստում սթրես է իմունային համակարգի համար: Եթե բոլոր հիվանդությունների դեմ մարդը պատվաստվի, օրգանիզմ չի մնա, իմունային համակագը չի դիմանա»,- ասուլիսում ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը։

Նրա խոսքով, այն շոուն, որը կատարվում է Հյուսիսային պողոտայում, իմունականխարգելման հետ  որևէ աղերս չունի:

«Ցանկացած մասնագետ կասի, որ նման պայմաններում պատվաստում չեն կատարում, նման պատվաստում Ուգանդայի հեռավոր գյուղերում է, որտեղ չկան ենթակառուցվածքներ, հիվանդանոցներ, շրջիկ լաբորատորիները պատվաստում են երեխաներին, սնունդ են տալիս: Մեզ սարքել են Ուգանդա»,- ասաց Գ. Գրիգորյանը:

Նա ընդգծեց՝ նման պայմաններում պատվաստումը բացարձակապես դեմ է բոլոր բժշկասանիտարական կանոններին՝ իմունականխարգլման, հիգիենայի. «Իմունականխարգելումը պետք է կատարվի  հատուկ պայմաններում, ոչ թե փոշոտ, մարդաշատ վայրում»:

Նա նշեց, որ կոնկրետ տեղեկատվություն կա՝ մարդկանց ուղարկում են պատվաստվելու գործից զրկելու սպառնալիքով: Գ. Գրիգորյանի խոսքով, հիմա պոլիկլինիկաների, հիվանդնացների բժիշկներին ստիպում են գնան հենց Հյուսիսային պողոտայում պատվաստվեն:

«Հայրենադավ խմբավորումը հրահանգել է՝ բոլորը պատվաստվեն Հյուսիսային պողոտայում: Թե ինչու՝ չգիտեմ,  բայց հստակ տեղեկատվություն  կա, որ մարդկանց, ընդ որում հայտնի, ստաժավոր բժիշկների ասել են՝ կամ կգնաս այնտեղ կպատվաստվես, կամ դիմումդ կարող ես գրել»,- ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահը:

Ինչ վերաբերում է նրան, որ Իրանից հատուկ գալիս են Հայաստան պատվաստվելու կորոնավիրուսի դեմ, նա նշեց, որ ճիշտ չէ նման քանակով մարդկանց Հայաստան թողնելը:
Հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ օդանավակայաններում բոլորին ստուգում էին, խստացված էր ամեն ինչ:

«Ինչպես ստացվեց, որ հիմա հազարավորները գալիս են Հայաստան պատվաստվելու համար, այն էլ մի երկրից, որտեղ, իրենց ասելով, կորոնավիրուսը տարածված է:

Երկրորդ, Պարսկաստանում տարաված են տարբեր հիվանդություններ որոնք Հայաստանում գոյություն չունեն: Պարսկաստանը սահմանակից է Պակիստանին, Աֆղանստանին, որտեղ նույնպես կան մի շարք հիվանդություններ, որոնք Հայաստանում չենք հանդիպում:

Լավ, այդքան մարդու թույլ են տալիս  տալիս մուտք գործել Հայաստան, գոնե չե՞ն մտածում, որ վարակիչ հիվանդություններ կարող են բերել Հայաստան»,- ասաց Գ. Գրիգորյանը:
 

Placeholder
Այն շոուն, որը կատարվում է Հյուսիսային պողոտայում, իմունականխարգելման հետ որևէ աղերս չունի. Գրիգոր Գրիգորյան