Էստոնիայում կայացել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը
Սպորտ
19:55 19/07/2021
Հայաստան

Էստոնիայում կայացել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում  անցկացվել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը  միաժամանակ նշելով, որ մրցաշարին հայտավորված էին աշխարհամասի 48 երկրների շուրջ 1000 մարզիկ-մարզուհիներ: 

Հայաստանի պատվիրակներից  գոհացրել է կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը:Մարզիչ Արտյոմ Պողոսյանի սանը հաջողությամբ հաղթահարել է նախնական փուլի արգելքը և մտել եզրափակիչ:

Ուժեղագույն ությակի պայքարում Գոռը ցույց է տվել 7մ. 59սմ արդյունք, սահմանել է անձնական ռեկորդ և եզրափակել «հրաշալի յոթնյակը»։

ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, Կապանի  համայնքապետարանի սպորտի պատասխանատու Արշամ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի աթլետներից քչերին է հաջողվել համանուն նախորդ մրցաշարերում եզրափակիչ  մտնել:

Հավելենք, որ կապանցի ցատկորդները ավանդաբար հաջողությունների են հասնում համապետական և միջազգային մրցումներում:Ասածն է  վկայում և այն, որ եռացատկորդ Լևոն Աղասյանը հայաստանցի միակ աթլետն է,որը հանդես կգա Տոկիոյի օլիմպիական խաղերում:

Placeholder
Էստոնիայում կայացել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը