Ֆրանսիան կարող է վերականգնել պարետային ժամը կորոնավիրուսի պատճառով
Աշխարհում
13:42 19/07/2021
Աշխարհ

Ֆրանսիան կարող է վերականգնել պարետային ժամը կորոնավիրուսի պատճառով

Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում մի շարէ շրջաններում որոշ սահմանափակումներ կվերականգնվեն` ներառյալ պարետային ժամը, կորոնավիրուսի տարածման աճի արդյունքում սանիտարական իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեմենտ Բոնը, գրում է Tass-ը։

Ըստ նրա, երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, հուլիսի 12-ին կայացած հեռուստատեսային կոչի ժամանակ նշել է, որ ֆրանսիական շրջանների պրեֆեկտները իրավունք կունենան կարանտինային սահմանափակումներ մտցնել:

«Միջոցառումները պետք է համապատասխանեն իրավիճակի սրությանը», - շեշտել է պետքարտուղարը, հավելելով, որ համաճարակը հաղթահարելու միակ միջոցը պատվաստումն է։

Հուլիսի 18-ին հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ֆրանսիայում օրական հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 12 հազար նոր դեպք: Փորձագետների կարծիքով, այս ցուցանիշը ցույց է տալիս երկրում համաճարակի նոր ալիքը:

Իշխանությունների վերջին տվյալների համաձայն, համաճարակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 5,8 միլիոն դեպք: Դրա զոհ դարձավ ավելի քան 111 հազար մարդ: Ըստ հանրապետության առողջապահության նախարարության, պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է ավելի քան 36 միլիոն մարդ:
 
 

Placeholder
Ֆրանսիան կարող է վերականգնել պարետային ժամը կորոնավիրուսի պատճառով