Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը․ Ավետիք Իշխանյան
Քաղաքական
19:42 21/07/2021
Հայաստան

Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Տարիներ Հայաստանում, իրենց առաջադեմ համարող գործիչները, ակտիվիստ-երիտասարդները ցույցեր, երթեր էին անում գոռուն-գոչյուններով․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Նրանք սեմինար-քննարկումներ էին կազմակերպում քննադատելով նախկին իշխանություններին Հայաստանի ինքնիշխանությունը, այն ՝ անկախությունը անտեսելու, երբեմն ավելի խիստ՝ վաճառելու մեջ։

Այսօր  Հայաստանը վերջնականապես կորցրել է ոչ միայն իր սուվերենությունը, այլև հետաքրքրությունը ողջ աշխարհում։ Բուն Հայաստանի հանրապետության տարածք են ներխուժել թշնամու զորքերը։ Թշնամին չի խորշում հայտարարելով իր նկրտումների մասին ողջ Հայաստանի նկատմամբ։ Սակայն , այն նույն «անկախական» գործիչներն այս ամենը «չեն տեսնում» և ողջ ուժերով պաշտպանում են Հայաստանի անկախությունը ոչնչացրած ողորմելիին։

Այսօր նրանց կարգախոսն է․ «Մենք չենք տերը մեր երկրի», «Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը»»։

Placeholder
Կեցցե Հայաստանի ինքնաոչնչացումը․ Ավետիք Իշխանյան