2032 թ-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում
Աշխարհում
19:04 21/07/2021
Աշխարհ

2032 թ-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում

2032 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում։ Այս մասին նշված է Միջազգային օլիմպիական կոմիտեի թվիթերյան էջում, փոխանցում է Լենտա.ռու-ն։

Որոշումն ընդունվել է Տոկիոյում ՄՕԿ-ի նստաշրջանի քվեարկության ընթացքում: Բրիսբենը խաղերի անցկացման համար հայտ ներկայացրած միակ քաղաքն էր։

Ավելի վաղ 2032-ի խաղերը ընդունելու իրավունքի համար պայքարից դուրս են մնացել չինական Չենդու և Չունցին քաղաքները, Քաթարի մայրաքաղաք  Դոհան, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, Գերմանիայի Ռեյն Ռուր շրջանը, ինչպես նաև Կորեայի Սեուլը, Փհենյանի հետ համատեղ:

Placeholder
2032 թ-ի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն ավստրալական Բրիսբեն քաղաքում