Հուշ-ցերեկույթ՝ նվիրված պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին
Հասարակություն
18:07 26/07/2021
Հայաստան

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փոխգնդապետի ընտանիքի անդամները,  մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի  ներկայացուցիչները, մարտական ընկերներն ու զինվորականներն այցելել են հերոսի շիրիմին, կատարվել է հոգեհանգստի կարգ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է մեծ հայրենասերի, անփոխարինելի զինվորականի անցած մարտական ուղին ու հերոսական պայքարը, նրա անմնացորդ նվիրումը Հայրենիքին։

 

Placeholder
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին