Կանայք, ովքեր իրենք են որոշում ինչ հագնել
Սպորտ
17:15 26/07/2021
Աշխարհ

Կանայք, ովքեր իրենք են որոշում ինչ հագնել

Օլիմպիադայում չորս գերմանուհի մարմնամարզիկները ելույթ են ունեցել ամբողջովին փակ համազգեստներով: Ցույց տալու համար, որ նրանք դեմ են սպորտի սեքսուալացմանը և կողմ՝ հարմարավետ հագուստին։ «Քաջության» մասին լուրը՝ լուսանկարով, հայտնում է DW-ն։

Աղջիկները վաստակել են ավելի քան 160 միավոր, բայց եզրափակիչ անցնելու համար նրանց պակասել է 1,5 միավոր:

Նրանց քաջությունը գնահատվել է բոլորի կողմից:

«Ես նրանց ողջունում եմ: Դա իսկապես հիանալի է, որ նրանք այդքան քաջություն ունեն ասպարեզ դուրս գալու և ամբողջ աշխարհի կանանց ցույց տալու, որ կարելի է հագնել այն, ինչ ուզում ես»,- ասել է, օրինակ, նորվեգացի մարմնամարզուհի Յուլի Էրիկսենը ։
 
Placeholder
Կանայք, ովքեր իրենք են որոշում ինչ հագնել