Հայաստանյան ռեկորդ Տոկիոյում
Սպորտ
17:30 27/07/2021
Հայաստան

Հայաստանյան ռեկորդ Տոկիոյում

Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում, տղամարդկանց 100մ. լողաոճում, 72 մասնակիցների պայքարում 38 –րդ  հորիզոնականում հանգրվանելը այնքան էլ  գոհացնող  չէ:  Ուրիշ է, երբ մարզիկը այդ ցուցանիշին հասնում է՝ գերազանցելով իր երկրի բարձրագույն նվաճումը: Դա կարելի է նույնիսկ սխրանք համարել, որովհետև լողորդը փաստորեն տվյալ լողահերթում ներդրել է իր ամբողջ ունակությունները, արել է անհնարինը:

Խոսքը վերաբերում է հայ ազգի մարզիկ՝ Արթուր Բարսեղյանին, ով նշված մրցատարածությունն անցել է 49, 78 վայրկյանում: Իր լողահերթում, ութ մրցակիցների պայքարում նա վերջնագիծը հատել է երկրորդը:

Այս մասին հաղորդում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն։

Այդուհանդերձ նա դուրս է մնացել պայքարի շարունակությունից, քանզի առաջատար 16 լողորդների շարքում տեղ չի ունեցել:

Մարդ ակամա մտածում է. եթե հնարավոր լիներ յուրաքանչյուր ստուգարքում / մրցումային կամ մարզումային / որոշ ակնթարթներով բարելավել նախորդ արդյունքը, ապա նույնիսկ օլիմպիական խաղերում հնարավոր կլիներ դառնալ մրցանակակիր:Գրում է աղբյուրը։
Նշանակալի իրադարձություն է, որ Արթուր Բարսեղյանը Տոկիոյի օլիմպիական խաղերում սահմանել է համապետական բարձրագույն նվաճում:

ՀԱՕԿ-ից հայտնում են նաև,որ հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում: Մինչ այդ վաղը՝ հուլիսի 28 –ին օլիմպիական լողավազանում կմրցի (100 մետր ազատ ոճ) Վարսենիկ Մանուչարյանը:

 

Placeholder
Հայաստանյան ռեկորդ Տոկիոյում