Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր  համաժողով Աթենքում
Սպորտ
15:30 28/07/2021
Հայաստան

Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր համաժողով Աթենքում

Աթենքում, հոկտեմբերի 23-25-ը տեղի է ունենալու ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ANOC)   գլխավոր  համաժողովը: Ենթադրվում է, որ միջոցառմանը մասնակցելու են 206 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ:

Նախատեսվում  են քննարկումներ և կարևոր որոշումներ՝ հետագա աշխատանքները կարգավորելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Կազմակերպիչները նշում են , որ 2021թ.-ին Հունաստանի մայրաքաղաքը  կրկին  դառնալու է համաշխարհային սպորտի շարժման կենտրոն:

Ի դեպ,այս տարի`  Աթենքում,  պաշտոնական  այցով  եղել է միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այնտեղ  կայացել է  Եվրոպայի  օլիմպիական կոմիտեի  գլխավոր ասամբլեան:

Վերջին անգամ  ANOC ի գլխավոր ասամբլեան այդ երկրում  տեղի է ունեցել 17 տարի առաջ ՝ 2004թ.-ին  Աթենքի օլիմպիական խաղերի տարում:

 

Placeholder
Օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գլխավոր համաժողով Աթենքում