Դիսնեյն արձագանքել է Սքարլեթ Յոհանսոնի «Սև այրին» թողարկելու պահանջին
Մշակույթ
18:03 30/07/2021
Աշխարհ

Դիսնեյն արձագանքել է Սքարլեթ Յոհանսոնի «Սև այրին» թողարկելու պահանջին

«The Walt Disney Company»-ի ներկայացուցիչներն անհիմն են համարել դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հայցը «Marvel»-ի  «Սև այրի» բլոկբաստերի առցանց թողարկման հետ կապված:Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

«Այս հայցն անհիմն է: Ավելի տխուր և հիասթափեցնող է, որ ամբողջովին անտեսում է համաշխարհային մասշտաբով COVID-19 համաճարակի սարսափելի և տևական ազդեցությունը»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունը վստահեցնում է, որ ամբողջությամբ պահպանել է ֆիլմում գլխավոր դերը կատարած դերասանուհու հետ կնքված պայմանագրի պայմանները:

Հինգշաբթի Սքարլեթ Յոհանսոնը Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացրել։ Փաստաթղթի համաձայն, որը մեջբերում Է «The Washington Post»-ը, դերասանուհու պայմանագրում նշված է վարձատրություն ՝ կախված կինոթատրոններում ժապավենի տոմսարկղի մուտքից, այլ ոչ թե առցանց հոսքից:

Հայցում նշվում էր նաև, որ դերասանուհու ներկայացուցիչները պատրաստ են քննարկել նոր պայմաններ և վերջնականացնել պայմանագիրը: Այնուամենայնիվ, «Marvel»-ը և «Disney»-ը չեն արձագանքել այս առաջարկին:

«Disney +»-ի հարթակում ֆիլմի դուրս գալը Յոհանսոնին կարող էր արժենալ ավելի քան 50 մլն դոլար ։

«Սև այրի»-ն ֆիլմը, որը թողարկվել է կինոթատրոններում և «Disney+ 9» պլատֆորմի վրա, հավաքել է 318 միլիոն դոլար, ինչը զգալիորեն ցածր է սպասումներից: ԱՄՆ-ի կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի գնահատմամբ ՝ ցածր դրամարկղային հավաքները մեծամասամբ դարձել են առցանց թողարկման հետևանք:

Placeholder
Դիսնեյն արձագանքել է Սքարլեթ Յոհանսոնի «Սև այրին» թողարկելու պահանջին