Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Քաղաքական
13:43 30/07/2021
Հայաստան

Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

«Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ»,-այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ, մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։


 

Placeholder