Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3,196 նոր դեպք
Տարածաշրջան
15:45 31/07/2021
Տարածաշրջան

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3,196 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 3196 նոր դեպք, ապաքինվել է 117 մարդ, մահացել է 27 -ը: Տեղեկատվությունն այսօր թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Այս մասին գրում է apsny.ge-ն։

Երկրում 24 ժամվա ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի 41.965 թեստ, այդ թվում 24.659 արագ հակագենի թեստ և 17.306 PCR թեստ:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված վարակի 3196 նոր դեպքերից 1487 -ը հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում ՝ 517-ը, Իմերեթիում ՝ 315-ը, Քվեմո Քարթլիում ՝ 153-ը, Շիդա Քարթլիում ՝ 148-ը, Գուրիայում ՝ 78-ը,  Զեմո Սվանեթիում` 157-ը, Կախեթիում` 202-ը, Մցխեթա -Մտիանեթիում` 58-ը, Սամցխե –Ջավախքում `62-ը, Ռաչա -Լեչխումում և Քվեմո Սվանեթիում` 19-ը:

Հանրապետությունում ընթացիկ ժամանակահատվածում վարակման ակտիվ դեպքերի թիվը կազմում է 31 295 մարդ, որոնցից 1 109-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, արհեստական շնչառության սարք է միացված  226 հիվանդի։

Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են  օրական 7.62%, վերջին 14 օրվա ընթացքում ՝ 6.78%, վերջին յոթ օրվա ընթացքում ՝ 7.35%:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 419.534 դեպք, նրանցից 382.393-ն ապաքինվել են։ Կորոնավիրուսով  5.820 հիվանդ մահացել է:

Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 481 591 մարդ, օրական՝ 16 618 մարդ:

Կարանտինում է 54 մարդ, հիվանդանոցներում ՝ 5.651, կլինիկական հյուրանոցներում՝ 189, ինքնամեկուսացված՝ 21.293 մարդ:
 

Placeholder
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3,196 նոր դեպք