Արթուր Ղազինյան. Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում
Քաղաքական
11:41 01/08/2021
Հայաստան

Արթուր Ղազինյան. Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Ղազինյանը, անդրադառնալով երկու օր առաջ ԱԺ կողմից հայհոյանքը քրեականացնելուն, գրում է.

«Ինձ մեկ բան է հետաքրքրում ու նաև անհանգստացնում. այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել ու դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն,որ որոշել են դա կանխելու համար քրեականացնեն հրապարակային հայհոյելը:

Վերջին անգամ ազատ խոսքը սահմանափակեցին 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշումով, որի ուժով արգելեցին իրազեկված մարդկանց ներկայացնել ռազմի դաշտում տիրող  իրականությունը՝ սահմանելով աստղաբաշխական տուգանքներ:
Ու տեսանք, թե ինչ եղավ արդյունքում. հորիվեց «հաղթելու ենք» դավաճանական կեղծիքը, մարդկանց ուղարկեցին մսաղացի մեջ և թշնամուն հանձնեցին Արցախի մեծ մասը:

Հիմա արգելել են լրագրողների մուտքը Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, թույլ չեն տալիս նկարահանումներ իրականացնել, համայնքների ղեկավարներին արգելում են տեղեկություններ հայտնել սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Պատկերացնում ե՞ք ինչ են անում, որ վախենում են մենք դրա մասին իմանանք ու իրենց հայհոյենք:
Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում . . .»։

Placeholder
Արթուր Ղազինյան. Ոնց հասկանում եմ, շատ շուտով Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում