Մարզիչ. Կարեն Ասլանյանից խլել են հաղթանակը
Սպորտ
16:10 03/08/2021
Հայաստան

Մարզիչ. Կարեն Ասլանյանից խլել են հաղթանակը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ, հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը խիստ դժգոհել է գոտեմարտի ընթացքից և գրանցված արդյունքից։

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ եգիպտացի Մոհամադ Էլսայեդիի  հետ պայքարում երկրորդ անգամ են մրցավարները Կարենից գողանում, խլում հաղթանակը: 

Հիշեցնենք, որ ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում այսօր մրցելույթ է ունեցել հունահռոմեական ըմբշամարտի մեր վերջին՝ չորրորդ ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը ( 67 կգ):

Առաջին գոտեմարտում նա հաղթեել է  հունգարացի ուժեղ  մրցակցին: Երևանցուց հաջողություն էր ակնկալվում նաև եգիպտացի Մոհամադ Էլսայեդիիի հետ մրցավեճում:

«Եվ հայորդին  գործում էր վստահ, անկաշկանդ, գլխավորում էր հաշիվը: Այն էլ ասենք, որ մրցապայքարին անհիմն միջամտություններով երբեմն  խանգարում էր մրցավարը, որը , չգիտես ինչու, նաև նկատողություն տվեց Կարենին: Բայց մեր ըմբիշը վերջինը հաղթական միավորներ շահեց, հավասարեցրեց հաշիվը (7 : 7 ) և հաղթելու փոխարեն    . . .  պարտվեց»,-մանրամասնում են ՀԱՕԿ-ից։

Placeholder
Մարզիչ. Կարեն Ասլանյանից խլել են հաղթանակը