Այսօր Հայաստանի վեց մարզիկներ քննություն են բռնում Տոկիոյի օլիմպիական խաղերում
Սպորտ
12:07 03/08/2021
Հայաստան

Այսօր Հայաստանի վեց մարզիկներ քննություն են բռնում Տոկիոյի օլիմպիական խաղերում

Այսօր՝ օգոստոսի երեքին Հայաստանի վեց մարզիկներ են քննություն բռնում Տոկիոյի օլիմպիական խաղերում:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ առաջինը եռացատկի հատվածում իր ուժերը չափել է կապանցի Լևոն Աղասյանը: Երկու խմբերում նախապես  հայտավորված էին 16-ական ցատկորդներ: Նրանցից հինգը, սակայն,  ինչ–ինչ պատճառներով, չեն ներկայացել մրցավայր:

Փաստորեն մեկնարկել են ընդհանուր հաշվով 27 աթլետներ:

Մեր պատվիրակը ցույց է տվել 16մ. 42սմ. արդյունք, զբաղեցրել է 21 –րդ հորիզոնականը և, իհարկե, չի մտել հիմնական փուլ, որին մասնակցելու իրավունք են ստանում 12 լավ արդյունքի հասած մարզիկները:

Նրանցից յուրաքանչյուրը երեք փորձ կկատարի, որից հետո ութ ուժեղագույնները կազմում են լավագույն ությակը և միմյանց միջև կվիճարկեն  օլիմպիական մրցանակները:  

Placeholder
Այսօր Հայաստանի վեց մարզիկներ քննություն են բռնում Տոկիոյի օլիմպիական խաղերում