Քաղաքագետ. Ընդդիմությունն ու իշխանությունն իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ
Քաղաքական
15:53 03/08/2021
Հայաստան

Քաղաքագետ. Ընդդիմությունն ու իշխանությունն իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Քաղաքականության հիմքում պետք է լինի գաղափարախոսություն, դա աքսիոմա է: Չկա գաղափարախոսություն, կամ աշխարհայացք, չի կարող լինել արդյունավետ կուսակցություն և որպես հետևանք չի կարող լինել կանխատեսելի ապագայով պետություն, եթե այդ պետությունը վտանգի մեջ չի ու չի գոյատևում իներցիայով՝ արտաքին վտանգների բացակայությամբ պայմանավորված:

2018-ի իշխանափոխության հիմնական պատճառը պետական գաղափարախոսության սնանկություն էր, որի հետևանքը էլ եղավ Արցախի պարտությունը:

Հիմա այդ պրոցեսը շարունակվում է, մենք ունենք գաղափարախոսություն ու աշխարհայացք չունեցող իշխանություն և ընդդիմություն ու երկուսի գոյատևումն էլ ունի իներցիոն բնույթ:  Երկուսն էլ իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ (միմյանց դեմ պայքարի միջոցով փորձում են հիմնավորել իրենց գոյության իմաստը): Դա քաղաքական պայքարի իմիտացիա է, որը բոլորն էլ զգում կամ հասկանում են (ով հասկանում է, ով զգում՝ առանց հասկանալու):

Արդյունքում երկուսն էլ չեն կարող ունենալ կայուն ընտրազանգված, ինչպես նաև պարտնյորներ դրսում, որովհետև անհասկանալի ու անկանխատեսելի են, այսինքն դառնում են ընդամենը կարճատև ժամանակահատվածի համար օգտագործման գործիքներ:

Հ.Գ. Կուսակցությունների աշխարհայացքն ու գաղափարախոսությունն, ամենից զատ, ունի նաև ներքին կազմակերպման համար կարևոր նշանակություն ներկուսակցական կյանքի մոտիվացիայի, միջանձնային առողջ փոխհարաբերությունների ու արդարության վրա հիմնված  անհրաժեշտ բաց ու հստակակ կանոնակարգ կազմակերպման համար:

Ներքաղաքական պայքարը նման կուսակցությունների միջեւ մրցակցությունն է, որոնք հասարակությանն առաջարկում են իրենց արժեքներն ու կազմակերպման ձեւերը, հակառակ դեպքում իրենք ում ... են պետք»։

Placeholder
Քաղաքագետ. Ընդդիմությունն ու իշխանությունն իրենց լեգիտիմությունը որոնում են միմյանց մեջ