Տոկիոյում վրաստանաբնակ հայազգի մարզիկը  հեռացվել է մրցումներից
Սպորտ
16:02 04/08/2021
Աշխարհ

Տոկիոյում վրաստանաբնակ հայազգի մարզիկը հեռացվել է մրցումներից

Ազգությամբ հայ, Վրաստանի դրոշի տակ հանդես եկող ռեկորդակիր Բենիկ Աբրահամյանը, ով պետք է մասնակցեր Տոկիոյի Օլիմպիադային, դոպինգ-սկանդալի պատճառով ժամանակավորապես հեռացվել է մրցումներից։Այս մասին գրում է apsny.ge-ն։

36-ամյա մարզիկից վերցված փորձանմուշից հայտնաբերել են արգելված ստերոիդներ ՝ դեհիդրոհորմետիլտեստոստերոն  և մետանդիենոն, ինչպես նաև տամոքսիֆեն:

Բենիկ Աբրահամյանն իրավունք ունի բողոքարկել Սպորտի արբիտրաժային դատարանում (CAS) որակազրկման մասին որոշումը և պահանջել B- թեստ:

Placeholder
Տոկիոյում վրաստանաբնակ հայազգի մարզիկը հեռացվել է մրցումներից