Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցելույթներն ավարտած մեր մարզիկներն այս գիշեր կվերադառնան
Սպորտ
18:45 04/08/2021
Հայաստան

Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցելույթներն ավարտած մեր մարզիկներն այս գիշեր կվերադառնան

ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հայտնում է․

«Առաջիկա  գիշերը ՝ օգոստոսի 5 -ի կեսգիշերն անց,  Երևանի ժամանակով՝ 03.55 –ին, OS 641 չվերթով  հայրենիք կվերադառնա  Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցելույթներն ավարտած մեր մարզիկների հերթական փոքրիկ խումբը: Նրա կազմում են խաղերի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ  Արթուր Դավթյանը  և  արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

Դիմավորենք  մեր պատվիրակներին»:

Placeholder
Տոկիոյի օլիմպիական խաղերում մրցելույթներն ավարտած մեր մարզիկներն այս գիշեր կվերադառնան