05.08.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել
Առողջություն
17:49 05/08/2021
ԼՂՀ

05.08.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։

Արցախի առողջապահության նախարարության փոխանցմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10515 քաղաքացու հետազոտություն, որից 973-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2 956 դեպք: Կատարվել է 28 467 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»  ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ»  բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
 

Placeholder
05.08.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել