Հայաստանի յոթ շախմատիստուհիներ մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը
Սպորտ
20:00 11/08/2021
Հայաստան

Հայաստանի յոթ շախմատիստուհիներ մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը

Հայաստանի յոթ շախմատիստուհիներ մասնակցում են Ռումինիայի Յասի քաղաքում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Նրանք աշխարհամասի 29 երկրների 117  մրցակցուհիների հետ պայքարում են խաղարկվող մեդալների համար:Խաղատախտակների շուրջ են նստում բազմաթիվ հեղինակություններ՝ 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։

Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը,Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը:

Առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Մրցաշարը կավարտվի օգոստոսի 21-ին:

Placeholder
Հայաստանի յոթ շախմատիստուհիներ մասնակցում են Եվրոպայի անհատական առաջնությանը