Լրագրողներն ավանդույթի ուժով պետք է շարունակեն իրենց ազատ տեղաշարժը խորհրդարանում
Քաղաքական
11:57 12/08/2021
Հայաստան

Լրագրողներն ավանդույթի ուժով պետք է շարունակեն իրենց ազատ տեղաշարժը խորհրդարանում

«Լրագրողները չեն կարող լինել առաջին կասկածյալները և չեն կարող թիրախավորվել, նրանք իրականացնում են իրենց մասնագիտական պարտականությունները և այն, ինչ տեղի է ունենում դահլիճում և դրանից դուրս հանրությունը պարտավոր է իմանալ»,- իր ելույթում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածում, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և իր խոսքերն հիմնավորեց այն պարզ ճշմարտությամբ, որ պատգամավորներն ընտրվել է ժողովրդին ծառայելու և նրանք պարտավոր են հանրային դաշտում լինել առավել թափանցիկ:

«Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածուն գտնում է, որ պատգամավորը պետք է իր յուրաքանչյուր քայլի համար հաշվետու լինի և պատասխան տա:

Նա կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում չկա այնպիսի աշխատանք, իրավիճակ, որն արժի թաքցնել լրագրողներից:

«Առավել ևս ինձ համար տարակուսելի է, որ լրագրողներին չեն թույլատրում մոտենալ սենյակներին, չգիտեմ պատգամավորների այդ սենյակներում ինչ թաքուն բաներ են տեղի ունենում, բայց ամեն դեպքում՝ շատ տհաճ է արձանագրել այն իրողությունը, երբ անվտանգության աշխատակիցներն ուժով հեռացնում են լրագրողներին այս կամ այն պատգամավորի սենյակի մոտից»,-նշեց Թովմասյանը:

Նա ընդգծեց, որ պաշտոնյան օրենքի ուժով է նշանակվում պաշտոնի և ինքը կարծում է, որ լրագրողներն ավանդույթի ուժով պետք է շարունակեն իրենց ազատ տեղաշարժը խորհրդարանում և լուսաբանեն աշխատանքները:

«Օրինակ, երեկվա միջադեպը, դուք տեսաք, որ շատ վատ և անհնար եղավ լուսաբանել լրատվամիջոցների կողմից, քանի որ որևէ մեկը չկարողացավ լրագրողների համար նախատեսված օթյակից արձանագրել, թե ինչ է կատարվում ՀՀ խորհրդարանում, սա ուղղակի մարդու իրավունքների խոսքի ազատության կլասիկ ոտնահարման դեպք է»,-նկատեց կին պատգամավորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հանձնաժողովի նախագահի թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են անհատապես զննվում պարգամավորները՝ տպավորություն ստեղծելովր, որ պատգամավորները դիտարկվում են պոտենցիալ հանցագործներ և հարցրեց .«Ի՞նչ եք կարծում, ինչու են այդքան վախեցած, ով է այդքան վախեցած, կամ եթե ավելի կոնկրետ՝ ո՞վ է «Դուխով» գլխակի տակ թաքնված այդ վախկոտը

ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց, որ Արեգնազ Մանուկյանը  միշտ այնպիսի հարցեր է տալիս, որ դահլիճում մթնոլորտը լարվի:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տեղից բարձրաձայն արձագանքեց և Ռուբինյանը նրան նախազգուշացում հայտարարեց:

Թագուհի Թովմասյանն էլ ասաց, որ կդժվարանա ասել, թե ով է վախեցող պատգամավորը, բայց հաստատեց, որ կա տարբերակված մոտեցում պատգամավորեների հանդեպ և իր համար տարօրինակ է, որ անվտանգության աշխատակիցները անգամ խորհրդարանից դուրս գալուց են զննում իրենց:

Placeholder
Լրագրողներն ավանդույթի ուժով պետք է շարունակեն իրենց ազատ տեղաշարժը խորհրդարանում