Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 5128 նոր դեպք
Առողջություն
14:28 12/08/2021
Տարածաշրջան

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 5128 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 5հզր 128-ով։ Մահացել է 49 մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։

Այսօրվա դրությամբ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 466 326 դեպք։ Վերջին մեկ օրում ապաքինվել է 3 310 մարդ, իսկ համավարակի սկզբից՝ 412 420։ Մահացել է 6 279 մարդ։

Պատվաստվել է 715 919 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 25 933։

Placeholder
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 5128 նոր դեպք