Մեկ տարում արևածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 75.2%, շաքարավազինը՝ 39.4%-ով
Տնտեսություն
18:37 12/08/2021
Հայաստան

Մեկ տարում արևածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 75.2%, շաքարավազինը՝ 39.4%-ով

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.4% գնանկում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, վերջինիս մեծապես նպաստել են մրգի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերում գրանցված 13.0-2.1% գնանկումը:

Մրգի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 11.8%, իսկ 2021թ.հունիսի համեմատ`13.0% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 53.1%գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.5% գնանկում:

Ըստ վիճակագրության՝ 2021թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 7.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը0.6 տոկոսային կետով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.8% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.8% գնանկում։ Արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 75.2%, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 7.0% գնանկում):

Ինչ վերաբերում է շաքարի և շաքարավազի գներին, ապա 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 39.4% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.1% գնանկում:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 12.1% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնանկում:

Ձվի գինն էլ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ աճել է 51.3%-ով, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.3% գնանկում:

Վիճակագրության համաձայն, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 3.0% գնաճ («Իշխան» ձկնատեսակի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 27.5%):

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 32.2%):

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում էլ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ:

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքին, ապա այստեղ գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 8.6%, 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.3% և 1.2%:

2021թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.3%, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4% գնաճ:
 

Placeholder
Մեկ տարում արևածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 75.2%, շաքարավազինը՝ 39.4%-ով