Ֆուտբոլը վերադառնում է Կապան
Սպորտ
20:36 12/08/2021
Հայաստան

Ֆուտբոլը վերադառնում է Կապան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը Կապանում են:Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Աշխատանքային այցի ընթացքում ՀՖՖ ղեկավարները ծանոթացել են Կապանի «Քաղաքային» մարզադաշտի ներկայիս վիճակին: Արմեն Մելիքբեկյանը ևս մեկ անգամ կարևորել է Սյունիքի մարզում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ առաջնության մասնակից թիմ ունենալու հանգամանքը:

«Քաղաքային» մարզադաշտը շուրջ 5 տարի անց հյուրընկալել է պրոֆեսիոնալ առաջնության հանդիպում. Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Կապանի «Գանձասարը» մրցում է Գյումրիի «Շիրակի» հետ:

ՀՖՖ ղեկավարները օգոստոսի 11-ին այցելել են նաև Սիսիան, ծանոթացել ենթակառուցվածքներին, քննարկել քաղաքում ֆուտբոլի զարգացման հեռանկարները, դիտել Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Լեռնային Արցախ»- «Ալաշկերտ-2» հանդիպումը»,- հայտնում է ֆեդերացիան:     

Placeholder
Ֆուտբոլը վերադառնում է Կապան