Եղել է արդյո՞ք բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն թշնամու հետ
Քաղաքական
09:14 14/08/2021
Հայաստան

Եղել է արդյո՞ք բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն թշնամու հետ

«Սույն թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանի ամբողջ  երկայնքով տեղի Է ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։

Թեմայի վերաբերյալ պաշտոնական հստակ պարզաբանում մինչ օրս չի տրվել, եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի պատասխանել մի քանի կարեւոր հարցերի։

Ի՞նչպես է եղել, որ զինված մեր  ստորաբաժանումները մինչեւ ատամները զինված միայն բռունցքներով են մարտի մեջ մտել։

Եղել է արդյո՞ք բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն թշնամու հետ, որ ինչ էլ լինի`սահմանի ամբողջ երկայնքով, մարտի  մեջ մտնեն  միայն բռունցքներով։

Այդ միջադեպերի պատճառով ցավոք ունեցել ենք  վիրավորներ և զոհեր»,- իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում և հարցնում է փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ հրապարակելով պաշտոնական համապատասխան տեսանյութ.

 

Placeholder
Եղել է արդյո՞ք բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն թշնամու հետ