Շուտով կներկայացվի «Տանը միայնակ» կատակերգության վերաթողարկված տարբերակը
Մշակույթ
19:45 14/08/2021
Աշխարհ

Շուտով կներկայացվի «Տանը միայնակ» կատակերգության վերաթողարկված տարբերակը

«Disney+» սթրիմինգային ծառայությունը հայտնել է, թե երբ տեղի կունենա «Տանը միայնակ» կատակերգության ռեմեյքի պրեմիերան։ Այն կցուցադրվի նոյեմբերի 12-ին, հայտնում է «Deadline»-ը։ Ֆիլմը կկրի «Միայնակ սիրելի տանը» անվանումը։ 

Գլխավոր հերոսի՝ Մաքս Մերսերի կերպարը կմարմնավորի 12-ամյա Արչի Յեթսը («Ջոջո ճագարը»)։ Մաքսի ընտանիքը տոներին Ճապոնիա է մեկնում, իսկ նա ստիպված է միայնակ մնալ և դիմակայել կողոպտիչների զույգին, որոնք մտադիր են նրա ծնողներից անգին զարդ գողանալ։

«Տանը միայնակ» հինգ մասից բացկացած ֆիլմաշարի առաջին մասը թողարկվել է 1990թ․-ին։ Քրիս Քոլամբուսի ժապավենը երկու «Օսկարի» է արժանացել և համաշխարհային հայտնիություն բերել գլխավոր դերակատարին՝ Մակոլեյ Կալկինին։

Placeholder
Շուտով կներկայացվի «Տանը միայնակ» կատակերգության վերաթողարկված տարբերակը