Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափ ստացել է 75.663 մարդ
Առողջություն
10:42 16/08/2021
Հայաստան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափ ստացել է 75.663 մարդ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։ Նման տվյալներ է հրապարակել առողջապահության նախարարությունը՝ չհստակեցնելով, թե պատվաստվածներից քանի՞սն են ՀՀ քաղաքացի։

Հիշեցնենք, որ Հայաստանում մեծ թվով իրանցիներ են պատվաստվում կորոնավիրուսի դեմ։

Նախարարությունից հայտնում են, որ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ 

 Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։  Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

Placeholder
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափ ստացել է 75.663 մարդ