Լյովա Գևորգյանը՝ երիտասարդների ԱԱ արծաթե մեդալակիր
Սպորտ
20:10 18/08/2021
Հայաստան

Լյովա Գևորգյանը՝ երիտասարդների ԱԱ արծաթե մեդալակիր

Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է ըմբշմարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Armsport-ը տեղեկացնում է, որ 125 կգ քաշային կարգի եզրափակչում երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող Լյովա Գևորգյանը մրցեց իրանցի Ալի Մոհամադեբրահիմի հետ ու 4-4 հաշվով ցավալի պարտություն կրեց: Գոտեմարտի ավարտից 8 վայրկյան առաջ Լևոնը հաղթում էր:

Մինչև եզրափակիչ հասնելը Գևորգյանը ոչ մի միավոր չէր տվել մրցակիցներին, իսկ կիսաեզրափակչում 10-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:

Placeholder
Լյովա Գևորգյանը՝ երիտասարդների ԱԱ արծաթե մեդալակիր