Վրաստանում կորոնավիրուսից 30-ամյա հղի կին է մահացել
Տարածաշրջան
14:52 18/08/2021
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսից 30-ամյա հղի կին է մահացել

Վրաստանում Բոկերիայի անվան կլինիկայում կորոնավիրուսից մահացել է հղի կին: Jnews-ի հաղորդմամբ, բուժկենտրոնի բժշկական տնօրեն Ալեքսի Վաչաձեն հայտնել է, որ 30-ամյա կինը հղիության 20-րդ շաբաթում էր, և հուլիսի 27-ին նա ընդհանուր թուլությամբ և տենդով ընդունվել է կլինիկա:

 Վաչաձեն «Ինտերպրես»-ի հետ զրույցում ասել է, որ հիվանդի առողջական վիճակը սկզբում կայուն է եղել, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք միայն օգոստոսի 13-ին:

«20 շաբաթական հղիությամբ երիտասարդ կինը մահացել է: Նա մեզ մոտ էր բերվել հուլիսի 27-ին, և այդ պահին նրա մոտ արդեն կորոնավիրուսը հաստատված էր: Ընդունման պահին նա հղիության 18-րդ շաբաթում էր:

Ընդհանուր թուլություն ուներ, ջերմություն, նա պատվաստված չէր: Մկանների և կոկորդի չնչին ցավեր ուներ: Սկզբում նրա վիճակը լիովին կայուն էր: Նրան տեղափոխել էին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ էլ սկսվել էր նրա բուժումը: Մի քանի օր անց հիվանդը զգացել էր առողջական վիճակի վատթարացում: Վատթարացումը սկսվել էր օգոստոսի 12-ից, երբ էլ պահանջվել էր CPAP-սարքին  միացում: 13-ին նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, օգոստոսի 16-ին նրան ստիպված էինք արհեստական կոմայի մեջ մտցնել և ամբողջությամբ տեղափոխել մեխանիկական օդափոխության:

Դիալիզը հնարավորություն տվեց բարելավել մի շարք ֆիզիոլոգիական պրոցեսներ, սակայն կնոջ մոտ բոլոր ռեսուրսները սպառվեցին, և այսօր գրանցվեց նրա մահը: Նա 30 տարեկան, առողջ կին էր», - ասել է Վաչաձեն:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսից 30-ամյա հղի կին է մահացել