ԱՄՆ-ում գործարանի աշխատակիցը սպանել է երկու կնոջ
Աշխարհում
11:23 19/08/2021
Աշխարհ

ԱՄՆ-ում գործարանի աշխատակիցը սպանել է երկու կնոջ

Ամերիկյան Ինդիանա նահանգում գործարանի աշխատակիցը կրակ է բացել ծառայակիցների վրա և սպանել երկու կնոջ։ Այս մասին գրում  է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Կրակոցները տեղի են ունեցել ձեռնարկության մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում: Կրակելով գործընկերների վրա՝ կասկածյալը փորձել է մեքենայով փախչել, սակայն  անմիջապես վթարի է ենթարկվել և ձերբակալվել:

Ոստիկանությունը դեռ չգիտի հարձակման դրդապատճառները: Միջադեպի բոլոր մասնակիցներն աշխատում էին մեքենայի նստատեղ արտադրող գործարանում:

Placeholder
ԱՄՆ-ում գործարանի աշխատակիցը սպանել է երկու կնոջ