Վրաստանը սպասում է ԱՀԿ-ին՝ պատվաստելու 12-ից սկսած երեխաներին ևս
Առողջություն
09:15 19/08/2021
Տարածաշրջան

Վրաստանը սպասում է ԱՀԿ-ին՝ պատվաստելու 12-ից սկսած երեխաներին ևս

Վրաստանում հնարավոր է աշնանից սկսեն պատվաստել երեխաներից՝ սկսած 12 տարեկանից,։  Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեին մեջբերում է nor.ge-ն։

Նա ասել է, որ տարիքային սահմանի իջեցումը քննարկվում է ինչպես իմունիզացման գիտական ​​կոմիտեում, այնպես էլ համակարգող խորհրդում, և երկիրը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան հանձնարարականին:

«Շատ երկրներ որոշումներ են կայացրել իրենց կարգավորիչների եզրակացությունների հիման վրա և պատվաստում են 12 տարեկանից բարձր դեռահասներին, հիմնականում «Pfizer»-ի և «Moderna»-ի միջոցով, քանի որ այս երկու պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն այս տարիքում ավարտված են և բավականին արդյունավետ: Մենք սպասում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոպայի դեղամիջոցների գործակալության որոշումներին: Հենց որ այս հանձնարարականները լինեն ուժեղ կարգավորիչների կողմից, իհարկե, կարծում եմ, որ աշնանը մենք կսկսենք պատվաստել այս տարիքի մարդկանց», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:

Placeholder
Վրաստանը սպասում է ԱՀԿ-ին՝ պատվաստելու 12-ից սկսած երեխաներին ևս