Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով երեք անգամ վարակելու դեպք
Տարածաշրջան
15:00 19/08/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով երեք անգամ վարակելու դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով երեք անգամ վարակման դեպք: Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ինֆեկցիոնիստ Ռևազ Մեճուրճլիշվիլին:

Ռևազ Մեճուրճլիշվիլիի խոսքով, ինքը չգիտի, թե քանի նման դեպք կա երկրում, սակայն իր պրակտիկայում արդեն մեկ նման դեպք է եղել, և հիվանդությունը ընթացել է թեթև, հարբուխով ու գլխացավով:

Ըստ ինֆեկցիոնիստի, կրկնավարակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ երբ վարակից ապաքինվում են, մարդիկ կարծում են, որ պաշտպանված են վարակից, ինչը այդպես չէ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով երեք անգամ վարակելու դեպք