3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելուց հետո ՄԻՊ-ը սկսել է սեփական վարույթ
Իրավունք
15:07 19/08/2021
Հայաստան

3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելուց հետո ՄԻՊ-ը սկսել է սեփական վարույթ

Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

«Նախարարը Մարդու իրավունքների պաշտանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:

Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:

Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Placeholder
3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելուց հետո ՄԻՊ-ը սկսել է սեփական վարույթ