Ռիգայում ավարտվել է Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնությունը
Սպորտ
18:43 20/08/2021
Աշխարհ

Ռիգայում ավարտվել է Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնությունը

Ռիգայում ավարտվել է Եվրոպայի ձյուդոյի պատանեկան հերթական առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացրել էր ինը մարզիկ:

Առավել հաջող են հանդես եկել Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջի մարզիչ Վահե Թորոսյանի անձնական աշակերտները: Նրանցից Արտակ Թորոսյանը / 66 կգ / բոլորից շատ հաղթանակներ է  տոնել՝ գրավելով երրորդ տեղը, պարգևատրվել է բրոնզե մեդալով:

Մրցանակային հինգերորդ տեղը գրավել է Գոռ Կարապետյանը / 81 կգ / :

Կոմիտեից նաև հայտնում են, որ սեպտեմբերի 9-2-ը,  Լյուքսեմբուրգում  իրենց հարաբերությունները կորոշեն  Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստները: Հավաքականի ավագ մարզիչ, գյումրեցի Դավիթ Խաչատրյանը նախապես որոշել էր մրցավայր ուղեկցել չորս մարզիկի: Վերջնական կազմը կհրապարակվի մրցաշարի մեկնելու նախօրերին:

Placeholder
Ռիգայում ավարտվել է Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնությունը