6 ամսվա ընթացքում ռուսաստանցին 6 անգամ հիվանդացել է COVID-19-ով
Աշխարհում
18:16 20/08/2021
Աշխարհ

6 ամսվա ընթացքում ռուսաստանցին 6 անգամ հիվանդացել է COVID-19-ով

Ռուս իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը ասաց, որ ՄԻԱՎ -ով վարակված անձը վեց ամսվա ընթացքում վեց անգամ վարակվել է Covid-19-ով՝ իմունային համակարգի առանձնահատկությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:

Ինչպես նշել է իմունոլոգը, տղամարդը պարբերաբար կատարել է ՊՇՌ թեստեր, և ամեն անգամ դրանք դրական են եղել:

«Նա պատվաստվել է, բայց նրա մոտ նորից ու նորից հայտնաբերե են Covid-19: Հիվանդը անընդհատ PCR թեստեր է կատարել: Այսօր նրա մոտ կրկին հայտնաբերել են կորոնավիրուս, այնուհետև նրան ուղարկել են երկու շաբաթով մեկուսացման։ Նրա մոտ ամեն ինչ կարգին է: Հիվանդը իմունային համակարգի առանձնահատկություն ունեցող անձ է, նա ունի իմունային անբավարարության վիճակ, ես նրան վաղուց գիտեմ՝ 2000- ականների սկզբից: Իմունային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ կան առանձնահատկություններ: Նրանք թույլ իմունիտետ են զարգացնում պատվաստումներից»,- պարզաբանել է նա:

Placeholder
6 ամսվա ընթացքում ռուսաստանցին 6 անգամ հիվանդացել է COVID-19-ով