Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպական կառույցն ընդգծել է՝ կարճ ժամանակում հայկական բռնցքամարտը մեծ առաջընթաց է գրանցել
Բռնցքամարտի Եվրոպայի միջազգային կառույցն անդրադարձել է հայկական բռնցքամարտին` նշելով, որ հայ բռնցքամարտիկները փայլուն մրցելույթներ են ունենում պատանիների Եվրոպայի առաջնությունում և եզրափակիչում ունեն 5 մասնակից։
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, եվրոպական կառույցն ընդգծել է,որ կարճ ժամանակում հայկական բռնցքամարտը մեծ առաջընթաց է գրանցել։
Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակիչում ունի 5 բռնցքամարտիկ։ Արթուր Մելքումյանի գլխավորած հավաքականից իրենց մրցակիցներին հաղթել ու եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային վանաձորցի Վազգեն Քարհանյանը, 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը, 57 կգ քաշային Սևան ՄՀԿ-ն ներկայացնող Անդրանիկ Մարտիրոսյանը, 63 կգ քաշային վանաձորցի Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային դինամոյական Դավիթ Նիկողոսյանը։