Կանխատեսում. 9-10 օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը կհատի 1000-ը
Առողջություն
14:28 20/08/2021
Հայաստան

Կանխատեսում. 9-10 օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը կհատի 1000-ը

Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ռիսկը օրեցօր աճում է։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։

«Վերջին օրերի ընթացքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության օրական դեպքերի ակնհայտ աճ: Միջազգային գործընկերների կանխատեսումներով 9-10 օրվա ընթացքում դեպքերի թիվը կհատի 1000-ը»,- նշել է նա։

Նշենք, որ անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 դեպք, մահացել է 7 քաղաքացի։


 

Placeholder
Կանխատեսում. 9-10 օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը կհատի 1000-ը