Թաիլանդի մայրաքաղաքը «գրավել է» արևադարձային տենդը
Աշխարհում
18:45 21/08/2021
Աշխարհ

Թաիլանդի մայրաքաղաքը «գրավել է» արևադարձային տենդը

Թաիլանդի Հիվանդությունների վերահսկման դեպարտամենտի տվյալներով՝ վերջին կես տարվա ընթացքում «դենգե» տենդի սուր տենդի վարակումների թիվը Բանգկոկում աննախադեպ է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընդհանուր առմամբ 9878 դեպք և չորս մահ:

Բանգկոկի առավել վարակված շրջաններն են՝ Բանգ Խուն Թիան, Չոմ Տոնգ, Բանգ Խաե, Յան Նավա, Դին Դանգ, Տոնբուրի, Սուան Լուանգ, Լատ Պրաբանգ, Լատ Պրաո և Բանգ Նան: Բացի այդ, վարակի բարձր ցուցանիշներ են նկատվում Ռանոնգ, Ռայոնգ, Նախոնպատոմ և Մեյ Հոնգ Սոն նահանգներում: ԱՄՆ իշխանություններն արդեն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել խուսափել Թաիլանդ զբոսաշրջային ուղևորություններից:

Թաիլանդի իշխանությունները Բանգկոկում հիվանդության դեմ պայքարի արշավ են սկսել՝ կոչ անելով տեղի բնակիչներին ապահովել, որ իրենց տներն ու հարակից տարածքները մաքուր և զերծ մնան լճացած ջրից, որտեղ կարող են բուծվել վարակը փոխանցող վտանգավոր մոծակներ:

Placeholder
Թաիլանդի մայրաքաղաքը «գրավել է» արևադարձային տենդը