Տասը մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունից
Սպորտ
20:11 23/08/2021
Աշխարհ

Տասը մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունից

Բոսնիա Հերցեգովանիայում անցկացվել է բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մրցողների թվում էր Հայաստանի 17 ներկայացուցիչ: Նրանց կեսից ավելին դարձել է մեդալակիր: Մեր փոքրիկների օգտին գրանցվել են  երկու առաջին, երեք երկրորդ և հինգ երրորդ մրցանակ:

Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները ճանաչվել են երրորդը:

Մեր բռնցքամարտիկներին մրցավայր էին ուղեկցել մարզիչներ Արթուր Մելքումյանը, Արմեն Բաղդասարյանը և Հովհաննես Շարբաթյանը:

Placeholder
Տասը մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունից