Վրաստանում զբոսաշրջիկներով մեքենան ընկել է ձորը և շրջվել 20 անգամ
Տարածաշրջան
12:13 26/08/2021
Տարածաշրջան

Վրաստանում զբոսաշրջիկներով մեքենան ընկել է ձորը և շրջվել 20 անգամ

Վրաստանի Աջարիայի շրջանում երեք օտարերկրյա զբոսաշրջիկներով ավտոմեքենան ընկել է ձորը՝ շրջվելով 20 անգամ: Այս մասին տեղեկացնում է «tv25.ge»-ն։

ԶԼՄ -ների տեղեկություններով՝ մեքենայում եղել է երեխա, որը մահացել է ընկնելու հետևանքով:

«Վթարը տեղի է ունեցել Գոդերձի լեռնանցքում: Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276 -րդ հոդվածով ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցնում է առողջությանը հասցված ոչ այնքան լուրջ կամ լուրջ վնասի կամ էական վնասների», – ասել են գերատեսչությունից:

Որ երկրի քաղաքացիներն են եղել մեքենայի ուղևորները, իրավապահները չեն հստակեցրել:

Placeholder
Վրաստանում զբոսաշրջիկներով մեքենան ընկել է ձորը և շրջվել 20 անգամ