Ռոնալդուի վերադարձից հետո երկու միլիոնով ավելացել են «Մանչեսթեր Յունայթեդի» Ինսթագրամի հետևորդները
Աշխարհում
11:59 28/08/2021
Աշխարհ

Ռոնալդուի վերադարձից հետո երկու միլիոնով ավելացել են «Մանչեսթեր Յունայթեդի» Ինսթագրամի հետևորդները

«Մանչեսթր Յունայթեդ»-ը օգոստոսի 27-ին հայտարարել է պորտուգալացի  Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբ վերադարձի մասին։ Գազետա.ռու-ն գրում է, որ այդ հայտարարությունից հետո Ինսթագրամում «Մանչեսթր Յունայթեդ»-ի հետևորդներն ավելացել են ավելի քան 2 միլիոնով։ Մինչ այդ լուրը էջն ունեցել է ավելի քան 43,1 միլիոն հետևորդ, իսկ այժմ՝ արդեն ավելի քան 45 միլիոն։ 

Բացի այդ, Ռոնալդուի վերադարձի մասին գրառմուն ավելի քան 11 միլիոն «Լայք» ունի։

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին: Մանկունիանցիների կազմում նա դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի եռակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող:

Placeholder
Ռոնալդուի վերադարձից հետո երկու միլիոնով ավելացել են «Մանչեսթեր Յունայթեդի» Ինսթագրամի հետևորդները