Արտակարգ նախազգուշացում՝ Սոչիում գտնվողներին
Աշխարհում
19:34 28/08/2021
Աշխարհ

Արտակարգ նախազգուշացում՝ Սոչիում գտնվողներին

Սոչիում շոգի պատճառով արտակարգ նախազգուշացում է հայտարարվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել  է առողջարանային քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Օդերևութաբանների շտապ նախազգուշացման համաձայն ՝ 13-14–ի ընթացքում և մինչև օգոստոսի 28-ի օրվա վերջը, ինչպես նաև օգոստոսի 29-ի ցերեկը և երեկոյան, Սոչի քաղաքում օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում կհասնի 36-37 աստիճան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սոչիի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվում փողոցներում նախազգուշական միջոցներ ձեռնարկել, սահմանափակել արևի տակ գտնվելը ժամը 12.00-18.00-ն:
 

Placeholder
Արտակարգ նախազգուշացում՝ Սոչիում գտնվողներին