Վանաձորի թատրոնի «Անուշ» ներկայացումը ` «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում
Մշակույթ
18:34 28/08/2021
Հայաստան

Վանաձորի թատրոնի «Անուշ» ներկայացումը ` «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի առաջին անգամ իր ծրագրում ընգրկել է նաև թատերական ներկայացում։ Օգոստոսի 27-ին բացօթյա բեմում ցուցադրվել է  Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշը»:  Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է:

Թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի խոսքով,  Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ:  

«Անուշ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Սաքանյանը, Էդգար Քոչարյանը, Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Աննա Խաչատրյանը և այլք:

Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով:  Այսօր  կանցկացվի Հայաստանի Երգի պետական թատրոնի համերգը:

Placeholder
Վանաձորի թատրոնի «Անուշ» ներկայացումը ` «Ֆրեսկոյի» բացօթյա բեմում