Հարվարդի գլխավոր հոգևորական է  նշանակվել աթեիստը
Կրթություն, գիտություն
20:11 30/08/2021
Աշխարհ

Հարվարդի գլխավոր հոգևորական է նշանակվել աթեիստը

Հարվարդի համալսարանի կրոնական առաջնորդները միաձայն ընտրել են կրթական կազմակերպության գլխավոր վարդապետին: Այն կլինի 44-ամյա աթեիստ Գրեգ Էփշտեյնը: The Guardian-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:

Բրուքլինի հրեայի ընտանիքում ծնված հումանիստը նախկինում հայտնի էր իր «Բարություն Առանց Աստծու: Այն, ինչին հավատում են աշխարհի մեկ միլիարդ ոչ հավատացյալ մարդիկ» բեսթսելլերով: Հարվարդի գլխավոր վարդապետի պաշտոնում ընտրվելու մասին Հարվարդի կրոնական խորհրդի միաձայն որոշումից հետո ԷՓշտեյնը կղեկավարի քառասուն համալսարանական հոգևորականների, որոնք ներկայացնում են ավելի քան քսան կրոնական դավանանք:

«Ես ցանկանում եմ աջակցել ուսանողներին և համալսարանական համայնքին այս դժվարին ժամանակաշրջանում, երբ շատերը կորցրել են հավատը մարդկության հանդեպ: Մենք ունենք շատ բաներ, որոնք մեզ բաժանում են աստվածաբանորեն: Բայց միևնույն ժամանակ, մեզ միավորում է մեր համայնքի մարդկանց աջակցելու ընդհանուր ցանկությունը, երբ նրանք ցանկանում են ապրել հոգևոր հարուստ և իմաստալից կյանքով մի աշխարհում, որը փորձում է կողոպտել մեզ՝ անկախ մեր կրոնական համոզմունքներից»,-ասել է հոգևորականը:

Էփշտեյնը նաև ավելացրել է, որ մարգինալացված համակեցությունների ուսանողներին օգնելն ու անհավասարությունը հաղթահարելը իր աշխատանքի հիմնական առաջնահերթություններից են լինելու:
 

Placeholder
Հարվարդի գլխավոր հոգևորական է նշանակվել աթեիստը